Երբ բանակի ղեկավարությունը այցելում է ծառայություն իրականացնող հետախուզական ստորաբաժանումներից մեկին ու այդ ստորաբաժանումը գտնվում է այնպիսի դիրքում , որտեղ պարտադիր պետք է քողարկված լինեն զինվորները, քանի որ այդտեղ գտնվելը վտանգավոր է և հակառակորդը կարող է հաշված վարկյաններում թռցնել գլուխներդ, ապա պետք է հետևել շարքային զինվորներին և նույնպես քողարկվել: Պետք չի կաբինետների կամուֆլյաժով կանգնել նրանց դիմացը: Դա ցույց է տալիս ոչ թե ձեր հզորությունը կամ անվախությունը, այլ ռազմական անգրագիտությունը:
Դա ապացուցում է.

 


1. Դուք այդ ամենը բեմականացնում եք ձեր կաբինետներում , դրա համար կարողանում եք այդպես կանգնել:
Կամ
2. Դուք հաստատում եք այն վարկածը ,որ ադրբեջանական զինված ուժերի ղեկավարությունը անգրագետ է և ձեր անգրագիտության պատճառով տուժում են խաղաղ բնակիչները:

 

Աշոտ Ասատրյան