Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հարցազրույց է տվել Kəpəz TV հեռուստաընկերությանը և սպառնացել,որ հայ-ադրբեջանական շփման գոտում լարվածությունը ՄԻՇՏ կպահպանվի՝մինչև հայկական ուժերը դուրս չբերվեն Ադրբեջանի տարածքներից...Ալի Հասանովը կրկին հայկական կողմին է մեղադրել բանակցային գործընթացի ձախողման համար...

 


Այս հայտարարությամբ Ալիևի "բերանը" սպառնացել է հայկական կողմերին և միջնորդներին,որ շարունակելու է նույն ահաբեկչական գործունեությունն ինչ արել է մինչ այսօր՝նույն միջնորդների լռակյաց համաձայնությամբ,որոնք շատ լավ տեղյակ լինելով,թե որ կողմն է խախտում զինադարարը գերադասել են երբեք չմեղադրել ազերիներին և անատամ և լողզված հայտարարություններով են հանդես եկել...Այս ամենից ոգևորված Բաքուն էլ սանձազերծեց ապրիլյան կարճատև պատերազմը...Կրելով ահռելի կորուստներ ազերիներին հաջողվեց գրավել մի քանի դիրքեր,որն էլ հիմա ազերի պաշտոնյաները օգտագործում են և՛ ներքին,և՛ արտաքին նպատակներով...

 

Ներքինը՝փորձում են փերբազատվել պարտվածի բարդույթից,որով տառապել են 22 տարի՝ մերթընդմերթ ապատեղեկատվություն տարածելով,թե գյուղ էլ են գրավել,այնինչ՝ընդամենը գրավվածները մի քանի հեկտար տարածք է...Արտաքինը՝փորձում են ուժեղի դիրքից հանդես գալ և անիրականանալի նախապայման են առաջ քաշում՝"մեր հողերը հետ տվեք"...Ալի Հասնաովի այս բարբաջանքը հենց այդ "օպերայից" է...

 


Մենք ունենք երկու ելք այս իրավիճակից դուրս գալու համար.
1.Ստատուս-քվոյի վերականգնում,որը եղել է մինչև ապրիլի 2-ը,
2.Ավելի մեծ տարածքների ազատագրում և Արցախի անկախության ճանաչում:
Բաքվի հետ այլ լեզվով խոսել հնարավոր չէ...Այս քոչվոր բարբարոսները "քաղաքակիրթ" լեզուն չեն հասկանում և այն դիտում են որպես թուլություն...

 


Հ.Գ.Այն քաղաքական գործիչները,որոնք արյունով ազատագրված տարածքները առուծախի առարկա են դարձնում պետք է անպայման ընթերցեն Ալի Հասանովի և ազերի այլ պաշտոնյաների սպառնալիքները,քանի որ դրանք հանձնելուց հետո Բաքուն կպահանջի իրեն "հետ վերադարձնել" ամբողջ "Արևմտյան Ադրբեջանը Ռևազ խանի կառուցած Իրևանով"...Առաջարկում եմ այդ անգրագետ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ գոնե մեկ օրինակ բերել,որ ազատագրված հողը որևէ ժողովուրդ ինչ-որ բուտաֆորիա խոստման դիմաց հանձնում է ԹՇՆԱՄՈՒՆ...

 


Ալի Հասանովի արդեն ՄՇՏԱԿԱՆ դարձած այս սպառնալիքներին ՀՀ-ն և Արցախը պետք է ՄԵԿ անգամ,բայց կտրուկ և դաժան պատասխանեն,որ Բաքուն ընդմիշտ մոռանա Հայաստանի,Արցախի և ազատագրված տարածքների մասին...

 

 

Գագիկ Համբարյան