Ժողովուրդ ջան, երբ մի հատ թույն մեքենա եք տեսնում , մի քանի հարգանի տան գնի ու վրան ամրացված է լինում ՊՆ ՝ սև գույնի համարները, դա դեռ չի նշանակում , որ այդ մեքենաները գնվել են ՊՆ-ի հաշվին: Փորձեմ օրինակ բերել. Պողոս Պողոսյանը ունի մեկ հատ Bugatti Veyron ավտոմեքենա: Նույն Պողոսյանը աշխատում է Պաշտպանության նախարարությունում , իր զբաղեցրած պաշտոնին հասնում է պետական մեքենա, որը մեծ մասամբ Նիվաներ են լինում , բայց Պողոսյանը Նիվան չի ուզում , վերցնում է իր զբաղեցրած պաշտոնին ամրակցված ՊՆ պետհամարանիշը ու փակցնում է Bugatti Veyron-ի վրա:

 

Օրենքը դա թույլ է տալիս: Օրենքը նաև թույլ է տալիս, որ Պողոսյանը զբաղվի անձնական բիզնեսով, ու այդ բիզնեսի շնորհիվ գնի Bugatti Veyron: Այ թե ի՞նչ բիզնես է անում Պողոսյանը դա արդեն այլ հարց է , որը կապ չունի ՊՆ-ի հետ, եթե իհարկե չի վնասում Պաշտպանության նախարարությանը: Այնպես որ պետք չի ամեն պատահած մեքենա նկարել ու կպնել նախարարության ջանին, եթե շատ եք նեղսրտում , նկարելու փոխարեն գնացեք վարորդին մեջից հանեք ու պատասխան պահանջեք:

 


Պաշտպանության նախարարության մեքենաների մեծ մասը Նիվաներ ու Վիլիսներ են , չհաշված բարձր ղեկավարության մեքենաները, հաստատ էտքան էլ սիրուն չի լինի , որ երկրի Պաշտպանության նախարարը, անկախ նրանից թե ինքը ով է /ներկայումս Ս. Օհանյանը, հետագայում ուրիշը/ երթևեկի Վիլիսով:
Մի խոսքով նկար գցելուց ու քննադատելուց առաջ ավելի հեշտ տարբերակներ կան հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար:

 

 

Աշոտ Ասատրյան