2016-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 5,6 տոկոսով։ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությանն համաձայն, ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում՝ շուրջ 109 մլրդ դրամով կամ 8,9 տոկոսով, ինչի արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 305,3 մլրդ դրամ:

 


Աճն արդյունաբերությունում տեղի է ունեցել հիմնականում ամենախոշոր ճյուղի՝ հանքարդյունաբերության շնորհիվ՝ 27,7 տոկոս աճ: Արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղը՝ մշակող արդյունաբերությունն արձանագրել է փոքր անկում՝ 0,5 տոկոսով 2015-ի հունվար-մարտի համեմատ, թեեւ նրա առանձին ճյուղերում (հագուստ, ծխախոտ, ոսկերչություն եւ այլն) կտրուկ աճ է արձանագրվել, իսկ միայն մարտ ամսին ճյուղն ամբողջությամբ դարձյալ նկատելի աճ է ունեցել: Երրորդ ճյուղը՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն ունեցել է 18 տոկոս աճ, հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության 28 տոկոս աճի շնորհիվ: Եվ վերջապես չորրորդ խոշոր ճյուղը՝ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, արձանագրել է 9,3 տոկոս աճ:

 

Անահիտ Գրիգորյան