Հյուսիսատլանտյան դաշինք մտնելուց առաջ նախ պետք է դուրս գալ Ռուսաստանի համապատասխան տեղերից։ Ռուսներին հարցրել եք թողումա՞ մեծ ախպերը որ ոտք ու ձեռք եք ընկել։
ՆԱՏՕ-ն Հայաստանի համար որպես հնարավոր անվտանգության նոր համակարգի մասին հայտարարությունը ընդամենը ծիծաղ է առաջացնում։
Պարզվումա ՆԱՏՕ-ում մեզ չէին սպասում կամ մտքներով չի անցել Հայաստանի նման պետությանը հրավիրել դաշինք։
Պետությունները, որոնք բոլոր առումներով գերազանցում են Հայաստանին, քանի տարիա չոքել են ՆԱՏՕ-ի դուռը, որ մտնեն դաշինք, իսկ մենք սպասում էինք հրավերի։
Անվտանգությունը, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փորձեր պետք է արվեր դեռևս անկախության առաջին տարիներից սկսած, ոչ թե վերջին պահին, երբ «ռազմավարական դաշնակիցդ» թքում է անվտանգությանտ վրա։
ՆԱՏՕ մտնելու համար Հայաստանում պետք է տեղի ունենան այնպիսի արմատական փոփոխություններ, որ առաջինը հաստատ ձեռնտու չի լինի մտնել ցանկացողներին։
Գրիշա Աղաջանյան