Աշխարհի ամենահզոր երկրի ղեկին Օբամայի նման ինտելեկտուալի՝ պրոֆեսորական նրբանկատությամբ աջուձախ չպատճառաբանված ներողություն խնդրելու հակումը և հատկապես՝ 2009թ հունիսի 9-ին Կահիրեի հայտնի ելույթում Ամերիկայի անունից Բուշի պաշտոնավարման տարիների համար իսլամական աշխարհից ներողություն խնդրելու խայտառակ հանգամանքը կոմպլեքսավորեց միջին ամերիկացիներին ու ծնեց այսօրվա Թրամփի ռևանշիստական ֆենոմենը։
Հուսանք, որ դեռ Հիլարին ի վիճակի է փակել թե Թրամփի ճանապարհը և թե Օբամայի ընդհանրության մեջ շատ զգուշավոր-պացիֆիստական արտաքին քաղաքականության բացերը ու հանձին Թրամփի, Միացյալ Նահանգները չի ստանա սեփական Մուսոլինի, Բերլուսկոնի ու Պուտին։
Huffington Post-ը օնլայն ռեժիմով ընդհանրացնում է ԱՄՆ ողջ տարածքում նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրության մոդելով 27 սոցիոլոգիական ծառայությունների հարցումների պատկերները և ընդհանրական տվյալներ տալիս
վերջին պատկերը այսօրվա դրությամբ
Նաիրի Բադալյան