Ռուսաստանը զարմացած է
" Կոմերսանտ " -ը իր հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահի Ապրիլի 26-ին Bloomberg-ին տված հարցազրույցին, որտեղ նախագահը անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցին' ասելով, որ Լավրովն իր հետ հակամարտության կարգավորման " փաթեթ " չի բերել, և որ այժմ դա անիմաստ կլիներ : Սա ցույց տվեց, որ Հայաստանն այժմ ավելի ինքնուրույն քայլերի է գնալու :
«Մենք այնտեղ բանակցություններ կսկսենք, իսկ զինվորականներն այստեղ՝ պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- հավելել է նախագահը :

 


Սա նշանակում է, որ Հայաստանը բանակցության մասնակից բոլոր կողմերին երկընտրանք է առաջադրում' բանակցություններ, կամ պատերազմ :
Իսկ դա բնավ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացին մասնակցել, դա կոչ էր ուղված կողմերին' Ադրբեջանին հստակ ուղու վրա դնել :
Բանակցությունները, որոնք ուղեկցվելու են պատերազմով, ոչ միյայն անպտուղ կլինեն, այլ նաև հետընթացային :
Խաղաղապահ զորքերի տեղակայման մասին նախագահը ասել է, որ չի տեսնում նման հեռանկար, ինչ ըստ " Կոմերսանտ" -ի նշանակում է, որ Հայաստանը փակուղի է մտցնում Ռուսաստանյան ջանքերը, ուղված հակամարտության լուծման փողզիջումային տարբերակին :

 


Պարզ է, որ այդ ծրագիրը պետք է իրականացվի ոչ թե ի շահ ԼՂ ինքնորոշման սկզբունքի, այլ ի շահ Ադրբեջանի հորինած 21%-ի, որմ իբր օկուպացրել է Հայաստանը : Այդ դեպքում կունենանք 1921 թվականի կրկնություն' ինչն անթույլատրելի է : Ահա խաղաղապահ զորքերի առաքելությունը, ինչ հասկանալով, Սարգսյանը չի կարող թույլ տալ դրանց տեղակայումը :
Ռուսաստանն իհարկե սովորել էր այլ Հայաստանի, հիմա Կրեմլը զարմացած է :

 

Սուրեն Ավդալյան