«Մեր դրոշը փոխվել է այս ամսվա ընթացքում»։
Կարմիրը ավելի է կարմրել՝ ընդունելով նոր նահատակների սրբազան արյուն։ Կապույտը ավելի է զուլալվել՝ խտացնելով մեր զավակների խաղաղությունը վերջնականապես երաշխավորելու ամրակուռ հավաքական կամքը։ Իսկ նարնջագույնն էլ ավելի է պայծառացել՝ ի նշան այն հսկայական ներքին ուժի, որ մեր մեջ էր, ու չգիտեինք, որ մեր մեջ է։ Որ հիմա արդեն եկել է, ու պիտի երկար պահենք։

 

Որ զորացնում է ձեռքը, ամրացնում է ոտքը, լուսավորում է միտքը, ուղղում շնչառությունը։ Որ մեզ, երևի, ժառանգություն է մնացել Հայկ Նահապետից, երբ դանդաղ ձգում էր աղեղը՝ նշանառելով հեռվում երևացող Բելին»։
Իմ մտավորական ընկերներից մեկի գրառումն է, չուզեցավ անունը գրեմ:

 

Դավիթ Սանասարյան