Ադրբեջանի հանրապետության բնապահպանության և բնական պաշարների նախարար Գուսեյնգուլու Բագիրովի տարածած հայտարարության համաձայն , միայն երեկ գիշեր Գարախանլի գյուղում հայկական հրետանու կրակից մահացել է 1 գյուղացի, 8 հոգի վիրավորվել են, 12 տուն և 1 խանութ ոչնչացվել է, 1 տուն այրվել է ամբողջությամբ, 59 տան հասցվել է մեծ վնասներ, 12 խոշոր եղջերավոր կենդանի և 1 ձի սատկել են, 1 մեքենա շարքից դուրս է եկել:

 


Հիշեցնեմ , որ այս ամենի մեղավոր միմիայն ադրբեջանական անգրագետ զինված ուժերն են, քանի որ նրանք, զինվորական տեխնիկայով հանդերձ, պատսպարվում են խաղաղ բնակչության հետևում: Այս կորուստների ամբողջ պատասխանատվությունը ընկած է Զաքիր Հասանովի և նրա ղեկավարած հիմնարկի վրա:

 

 

Աշոտ Ասատրյան