Թուրքական քաղաքականության ցինիզմը սահմաններ չի ճանաչում: Այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային, հայտարարել է, որ «Հայաստանը չի ցանկանում լուծում՝ հաշվի առնելով տարածքային ամբողջականությունը, և դրա համար էլ սրում է իրավիճակը»:
Նախ և առաջ փաստենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի հետ Արցախի հանրապետության տարածքները ոչ մի առնչություն չունեն:
Երկրորդ հերթին, Ադրբեջանի ռևանշիստական գործողություններն են վկայությունն այն բանի, որ լուծում չի ցանկանում հենց Ադրբեջանը, Չավուշօղլուի «եղբայրական» հանրապետության ղեկավարությունը: Իսկ, թե ով է սրում իրավիճակը, ապա ամբողջ աշխարհին է հայտնի, թե որ կողմը ապրիլի սկզբին հարձակում իրականացրեց, սրելով և այդ իրավիճակ ասվածը, այն վերածելով պատերազմի: Բոլրը տեսան, թե ինչ խնդիր էր Ադրբեջանը դրել իր առջև և ինչքանով լուծեց այն, ինչ կորուստների ու ձախողումների գնով:
Այդ ինչպես եղավ որ Չավուշօղլուն սկսել է պատահաբար չհասկանալ «եղբայրական» թյուրքալեզու պետության ղեկավարության հայտարարությունները, նույնիսկ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը որը փաստում է, որ այդ իրավիճակը սրել է Ադրբեջանը:
Մյուս կողմից զարմանալի չէ նրա հայտարարությունը, հենց էդպես էլ պետք է ասեր, նույնիսկ զավեշտական է, քանզի այն ժամանակ երբ Չավուշօղլուն նշանակվեց ԵԽԽՎ նախագահ, ԵԽ ամբիոնն ու պաշտոնեական դիրքը չարաշահելով միշտ ընդգծված դրսևորում էր հակահայկական կեցվածքն ու պատեհ առիթն օգտագործելով հանդես էր գալիս ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շրջանակներում Ադրբեջանական դիրքորոշման սատարողի դիրքերից:
Այժմ Չավուշօղլուն Թուրքիայի ԱԳ նախարարն է ու նրա դուրս տված բառակույտին հստակ դիվանագիտական ապտակ պարունակող ուժեղ հայտարարություն է պետք, որը պետք է արվի թե՛ ՀՀ և թե՛ Արցախի հանրապետությունների կողմից:
Վահագն Սարոյան