Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների, 2015թ. հունվար-դեկտեմբերի ՀՀ վճարային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 279 մլն դոլար, որը 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 569 մլն դոլարով: Խոսքը ապրանքների, ծառայությունների արտահանման-ներմուծման, դրամային հոսքերի հարաբերակցության մասին է: Եթե դրանց արդյունքում ավելի շատ գումարներ են մտել երկիր, ապա վճարային հաշվեկշիռը դրական է, եթե ավելի շատ դուրս են եկել, ապա՝ բացասական, այսինքն պակասուրդով:
Մանե Զաքարյան