Ռուսաստանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Հարավային ու արևմտյան սահմանների երկայնքով բազմաթիվ կոնֆլիկտներ սպառնում են միավորելու թրքալեզու և մահմեդական կոմպոնենտները։ Իսլամական պետության հեղինակների թիրախներից մեկը հենց Ռուսաստանն է։ Վերջինս էլ փորձում է ի հակադրություն ոչ տարածքային միավորումներին՝ այսպես կոչված «Ռուսական աշխարհը» ձևավորել։ Ռուսաստանի նախագահը դեռևս մեկ ընտրաշրջան կարող է վերընտրվել, ինչից հետո փորձ կկատարվի երկարացնել նրա նախագահությունը։ Ի՞նչ էլ որ լինի, միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանը, Թուրքիան ու որոշ ռուսական տերիտորիաներ սպասում են կենտրոնական իշխանությունների թուլացմանը։

 


Ազգային գվարդիան բավական մեծ ուժ է լինելու, անասելի իրավասություններով, ընդհուպ մինչև՝ առանց որոշակի սանկցիաների, կրակի բացում, հակառակորդի ֆիզիզկական ոչնչացում։ Նրա կազմը, որոշ տվյալներով, հասնելու է չորս հարյուր հազարի։ Եվրոպական երկրներից Գերմանիայի բանակը երեք հարյուրից էլ քիչ է։ Այսինքն, Ռուսաստանը կամ տվյալներ ունի ապագա զարգացումների վերաբերյալ, կամ պատերազմական պլաններ ունի։ Հնարավոր տարբերակ եմ համարում Ռուս Ղազախական կոնֆլիկտը, քանի որ, Նազարբաևը դարձել է համաթուրանականության ապոլոգետը, իսկ Ռուսաստանը չի կարող ներել Ղազախստանի արհեստականորեն գծված սահմանները։

 


Մյուս կողմից Ռուսաստանը Եվրասիայի զսպաշապիկն է։ Եվ տարածաշրջանային կոնֆլիկտների ակտիվացումը կարող է բերել հումանիտար լայնամասշտաբ ճգնաժամերի ու պատերազմի։
Իսկ մեր հրամայականը կազմակերպվելն ու միասնական լինելն է։

 

 

 

 

Դավիթ Վանյան