Նորվեգիայում 77 մարդու սպանության համար 21 տարվա ազատազրկման դատապարտված Անդերս Բրեյվիկը մասնակիորեն հաղթել է դատական գործը՝ տեղական բանտին մեղադրելով իր իրավունքները խախտելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

 

Նա բողոք է ներկայացրել նորվեգական իշխանությունների դեմ՝ իրեն միայնակ բանտարկելու, չափից շատ ձեռնաշղթաներ օգտագործելու, հաճախակի մերկ ստուգումներ անցկացնելու, ինչպես նաեւ, իրեն գիշերվա ընթացքում արթնացնելու համար:

 

 

Դատական ատյանները վճռել են, որ պետությունը պետք է 330 հազար նորվեգական կրոնի չափով մարդասպանին փոխհատուցի դատական ծախսերը:

 

 

 

Նարեկ Մալյան