Ժողովրդի մեծամասնությունը պնդում է, թե ինքը չի ընտրել այս իշխանություններին: Իհարկե, ֆորմալ առումով սա ճիշտ է: Բայց ըստ էության ինքնախաբեություն է, որովհետև մեր արժեքայինը թույատրել է կեղծիքը, խաբեությունը, բեսպրեդելն ու բնռնությունը իր իսկ հանդեպ:

 

Մենք անհաղորդ ենք մեր մերձակա շրջապատում, չտեսնելով ու չսաստելով սրիկային ու չմերժելով փոքր կարգազանցին, երբ նա դեռևս սափրագլուխ չէ, օլիգարխ չէ, կաշառակեր- պաշտոնյա չէ, այլ ընդամենը անինքնասեր, դեռևս աղքատ, շարքային, համառ սրիկա է:
Այս մեդալի հակառակ երեսն էլ արժանավորին, իրապես մասնագետին, մրցունակին, արդար-ուժեղին չգնահատելն է, չօգնելը, անտեսելը, նրա հետ հույսեր չկապելը, ուժային, ու պաշտոնյա դառնալու համազգային մարմաջն է՝ «խի, ես ումից եմ պակաս» նշանաբանով:

 

Գրիշա Աղաջանյան