Կովկասի բանալին մեր ձեռքին է և դա պետք է գիտակցեն բոլորը
Ռուսաստանի արևելասիբիրյան անսպառ հարստությունների վրա բոլորն աչք ունեն: Աշխարհի այսօրվա հզորները երազում են ռուսաստանը վերածել իրենց հումքային կցուկի: Այդ նպատակին նրանք փորձում են հասնել ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունների նվազեցման, նրա նշանակության չեզոքացման, վերջապես նրա մասնատման միջոցով:
Չինացիները այդ տարածքներին տիրանալու ամենաարդյունավետ միջոցն են ընտրել: Նրանք դա անում են աննկատ, ֆինանսական ներդրումների, տարաբնույթ համատեղ ծրագրերի և ամենակարևորը՝ իրենց օգտին բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության միջոցով: Արևմուտքներն, այդ նույն նպատակին հասնելու համար, օգտագործում են իրենց զինանոցում եղած բոլոր հայտնի տեխնոլոգիաները:
Միջազգային կորպորացիաների հնարավորություններից սկսած, տարաբնույթ գաղափարների միջոցով ռուսաստանը մասնատելու հնարքներով վերջացրած:
Ռուսաստանի համար, այդ գաղափարներից ամենավտանգավորների թվին է դասվում պանթուրանիզմը, մանավանդ, որ թե՛ ռուսաստանի ներսում և թե՛ նրանից դուրս կան ուժեր, որոնք այդ գաղափարի հետևորդներն են և իրենք էլ ռուսիո բնական հարստություններին տիրանալուն դեմ չեն: Մանավանդ, որ անդրուրալյան այդ տարածքները նրանք համարում են իրենց նախաստեղծ հայրենիք:
Բոլոր թրքալեզուները, որոնց այսօր բարձրաձայն գլխավորում է Թուրքիան, փայփայում են մեծ թուրանի գաղափարը, որն արտահայտվում է լեզվական, ազգային, մշակութային ընդհանրություններին վերաբերվող տարաբնույթ միջոցառումներով: Արդյունքում ստեղծված է ՛՛turcsoy՛՛՝ ՛՛թրքական ցեղ՛՛, միջազգային կազմակերպությունը, ձևավորված է թուքալեզու պետությունների ղեկավարների խորհուրդը, աշխատում է թյուքական պետությունների պարլամենտական ասամբլեան, կազմավորված է թյուրքական ակադեմիան: Որպես միավորման առաջին քայլ, թուրքիան ամեն կերպ ձգտում է իր ազդեցությունը հաստատել անդրկովկասում, որից հետո ՛՛իրենով անել՛՛ նաև ողջ կովկասը, միակցվել միջինասիական թրքալեզուներին ու կասպից ծովը դարձնելով թյուրքական ներքին ծով առաջ շարժվել դեպի ալթայ, թաթարստան ու յակուտյա: Այս ծրագրի իրագործման հավանականությունը բավականին մեծ է, քանզի նրա իրականացման ուղղակի կամ անուղղակի աջակիցն է արևմուտքը: Արևմուտքը, իր սովորության համաձայն, սրանց միջոցով կկազմաքանդի ռուսաստանը, որից հետո բզիկ-բզիկ կանի հենց իրենց:
Այս ծրագրի իրագործման աստիճանը կախված է մեկ բանից: Ու՞մը կլինի անդրկովկասը: Անդրկովկասի բանալին մեր ձեռքին է, այսինքն մեր ձեռքին է նաև ռուսաստանի ճակատագիրը և կամա, թե ակամա, մենք ենք որոշողը, ապրելու է ռուսաստանը թե մեռնելու: Գիտակցու՞մ են արդյոք մեր և ռուսաստանի գործիչները պահի կարևորությունը: Կարծում եմ չեն գիտակցում:
(Շարունակելի)
Արտաշես Փափազյան