Տաթև Աբրահամյանը կանանց շախմատի 2016թ ԱՄՆ-ի առաջնությունում շարունակում է վստահ ելույթների շարքը
Սենթ Լուիս քաղաքում շարունակվեն են զուգահեռաբար անցկացվող կանանց և տղամարդկանց շամխատի 2016թ ԱՄՆ-ի առաջնություններն, որոնց 12-ական շախմատիստ - շախմատիստուհի է մասնակցում:
Կանանց մրցաշարում առայժմ գերազանց է հանդես գալիս ու անպարտելի է նախկին երևանցի, 28-ամյա գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ,ով մինչ հիմա այս պատասխանատու ստուգատեսում հասցրել է 3-ական անգամ արծաթե և բրոնզե մեդալ նվաճել: Այս անգամ ևս Տաթևը մրցանակակիր դառնալու լուրջ հավակնություններով է մասնակցում առաջնությանն, և շատ վստահ է մեկնարկել:Նա անցկացրած 5 հանդիպումներից 2-ում հաղթել է, իսկ մյուս 3-ում էլ խաղաղ դաշն է կնքել մրցակիցների հետ: Աբրահամյանը 3,5 միավորով 2-3 –րդ տեղերն է կիսում ԱՄՆ-ի 7-ակի չեմպիոնուհի գրոսմայստեր Իրինա Կրուշի հետ: Իսկ առաջատարը 4 միավորով գրոսմայստեր Նազի Պայկիձեն է :

 


Ասյօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը՝ապրիլի 20-ին կայանալիք 6-րդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով մրցելու է գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորի հետ:
Տղամադկանց մրցաշարում ընդհակառակն առայժմ անվստահ է հանդես գալիս ու ինչպես երևում է լավագույն մարզավիճակից հեռու է նախկին երևանցի , 32-ամյա գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ,ով ԱՄՆ -ի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների ու աշխարհի թիմային առաջնությունների մրցանակիր է , ինչպես նաև տղամարդկանց 2014թ ԱՄՆ-ի փոխչեմպիոնն է : Հայ գրոսմայստերը ս ընթացիկ տուգատեսում առայժմ դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել , 3 պարտություն է կրել ու միայն 2 ոչ-ոքի խաղացել: Նա իր ակտիվում գրանցած 1 միավորով 16- ամյա միջազգային վարպետ Ակշատ Չանդրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակն ու բաժանում է 11-12-րդ տեղերը:

 


Հակոբյանն 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով ուժերը կփորձի առաջնության հետնապահներից մեկի ՝ գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանի հետ , ով վաստակած 1,5միավորով ԱՄՆ-ի 5-ակի չեմպիոն Գատա Կամսկու հետ կիսում է 9-10-րդ տեղերը:
Տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը 194 հազար դոլար է,որից 50 հազարը բաժին կհասնի չեմպիոնին:
Կանանց 2016թ ԱՄՆ-ի առաջնության մրցանակային հիմնադրամը 100հազար դոլար է, որից 25հազարը բաժին կհասնի չեմպիոնուհուն:


Արամ Ուգուջյան