Մի երկու տարի առաջ մասնավոր զրույցում Իգոր Մուրադյանը ինձ հարցրեց. եթե Ադրբեջանը փորձի հարձակվել, ռուսները կզգուշացնե՞ն մեզ:
Պատասխանեցի, որ ոչ: Կթողնեն, որ իրար կոտորենք, որ հետո հյուծվածներին պարտադրի իր լուծումները:

 


Հիմա: Ադրբեջանը իրենց որդեգրած հյուրծման ռազմավարության շրջանակներում կրկին ու կրկին հարձակվելու է: Մի գուցե ավելի փորք ծավալով, բայց նաև վստահաբար էլ ավելի մեծ:
Սակայն, շատ մեծ հավանականություն եմ տեսնում, որ կխփեն նաև անմիջապես ՀՀ սահմաններին:
Ոչ, ոչ թե Իրջևանը գրավելու նպատակով, այլ խուճապ առաջացնելու, բնակչության մեջ անվստահություն և ներքին ընդվզումներ սադրելու, երկրում քաոսի և վախի մտնոլորտ ստեղծելու, մի քանի մարզերում զորակոչը տապալելու և պետական հիմնարկների գորունեություն պառալիզացնելու նպատակով: Եվ իհարկե այդ հարձակումը կաշկանդելու է ՀՀ-ից Ղարաբաղի ՊԲ-ին տրամադրվող օգնությունը, խառնելու է բոլոր պլանները:

 


Նազարբաև կհայտարարաի, որ այդ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, Իսլամական Կոնֆերանսը կդիմի Պուտինին հայկական ագրեսիան զսպելու համար: ՀԱՊԿ-ը մի 3 օր հետո ժողով կանի, որտեղ մեր այսպես կոչված դաշնակիցները պատասխանատվությունը կբարդեն հայկական կողմի վրա, Պուտինն էլ հավասարության նշան կդնի կողմերի վրա առաջարկելով ռոս խաղապահներ մտցնել:
Ու ըտենց, ևս մի քանի օր, մինչև Ադրբեջանի զինապաշարը ավարտվի, հարձակումը թափը կորցնի, որից հետո մեր հակահարձակումը նորից կկասեցնեն նոր, հանձնված դիրքերի փաստացի սահմանագծում:
Քանի որ մեր պատկան մարմինները մեծ պրոֆեսիոնալներ են, վստահ եմ, որ ամեն ինչ կլինի հակառակը, նկատի ունենալով, որ մեկ է Հայաստանին են մեղադրելու, իսկ հաղթողներին չեն դատում սկզբունքով: Եվ Հայաստանը Նոյեմբերյանից մինչև Քարվաճառ իր անելիքը կանի, որ վերը թվարկվածը լինի հակառակ կողմում հայելու սկզբունքով:
Միամիտ հույսեր:

 

Հայկ Բալանյան