Այս ծանր օրերին լրագրողական բարդագույն և նվիրված աշխատանքը խնդրում եմ պահենք, ես հասանելի եմ օրվա ցանկացած ժամին, անկախ նրանից այս ամենը որքան կտևի: Ամեն տեղեկություն խնդրում եմ ճշտեք, ոչինչ չի ավարտվել պատասխանատվության ու կարևորության իմաստով: Մեր դիրքերը կամ բնակավայրերը դեռ երբեք չեն ռմբակոծել, տերմինները ճիշտ ընտրեք, խնդրում եմ միասին լինենք հարգելի լրագրողներ: Տավուշում ընդամենը եղել են կրակոցներ:
Արծրուն Հովհաննիսյան