Ադրբեջանն ու Թուրքիան քարոզչական դաշտում փորձում են ակտիվացնել իրանական Ատրպատականի «թյուրքական գործոնը»: Նախ, ադրբեջանական տեղեկատվական դաշտում շրջանառվում էին տեղեկություններ, Իրանական Ատրպատականի թյուրքալեզուների կողմից կամավոր ադրբեջանական բանակին անդամագրվելու մասին պատրաստակամության լուրերը: Նման տեղեկություններ սկսվեցին շրջանառվել նաև թուրքական տեղեկատվական տիրույթում:

 


Արցախյան հիմնախնդրի նկատմամբ Իրանի հավասարակշիռ դիրքորոշման վերահաստատումը աղմուկ բարձրացրեց ինչպես Թուրքիայում, այնպես էլ' Ադրբեջանում: Թուրքական իշխանական թերթերից մեկում թուրք վերլուծաբանը հեգնանքով գրում է, որ իրանական կողմի այդ մոտեցումը խորը հարված է հասցրել միլիոնավոր «Հարավային ադրբեջանցիների» սրտերին: Նմանատիպ հրապարակումները նաև թուրքական մամուլում ու վերլուծական շրջանակներում գնալով ավելանալու են' խաղարկելով Իրանում «թյուրքական ազգայնականության գործոնը»:

 

 

Լևոն Հովսեփյան