Շուտով կսկսվի ավագանու ընտրությունները և քարոզարշավը: Նորից առաջ կգա բանավեճերի խնդիրը: Ես հասկանում եմ էն տրամաբանությունը, թե ինչու են ընդդիմադիր թեկնածուները ասում, թե կբանավիճեն միայն իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանք ուզում են հանրությանը ապացուցել, որ իրենց պայքարը միայն իշխանության դեմ է, նրանք ուզում են ցույց տալ հանրապետականների սնանկությունը, բայց հանրապետականները այդպես էլ չեն գալիս ու չեն գալիս բանավեճերի:Ես կարծում եմ, որ դա սխալ մարտավարություն է: Ճիշտ հակառակը, ընդդիմադիր թեկնածուները պետք է բանավեճից դուրս թողնեն իշխանության ներկայացուցիչներին, որովհետև ի՞նչ բանավեճ տգետների ու հանցագործների հետ: Օրինակ Տարոն Մարգարյանը ընդունակ է՞ բանավեճի, երբ նոր-նոր է սովորում կապակցված խոսել: Ընդդիմության թևերը պետք է բանավեճ սկսեն, համոզեն ընտրողներին թե իրենցից որ մեկի ծրագիրն է արդյունավետ: Այդպիսով նրան օրակարգ կձևավորեն և խաղից դուրս կթողնեն իշխանությանը: Իշխանության համար բանավեճը բացարձակապես կարևոր չի, որովհետև իրենց ընտրողը