Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի 20-ին կայացավ ArMod Fashion նախագծի առաջին ցուցադրությունը, և մեկնարկեցին այն Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի 16 ուսանողների և շրջանավարտների մոդելավորած զգեստները։
Այս նախագիծը նոր է,և «Հայկականը նորաձեւ է» կարգախոսի տակ,նպատակ ունի զարգացնել հայկական նորաձեւությունը՝ սկսնակ դիզայներներին ամիսը մեկ անգամ հնարավորություն տալով ներկայացնել իրենց աշխատանքներն ու ճանաչելի լինել։

 


Ինչպես ամեն մի նոր նախագիծ,«ArMod Fashion»-ի կազմակերպիչներն էլ,բնական է,լուրջ թևութիկունքի կարիք ունեն՝ խորհրդի,կազմակերպչական աշխատանքների,մասնագետի և պարզապես՝ հովանավորների տեսքով:Հաջողություն մաղթելով նրանց իրենց նպատակների ճանապարհին,այնուամենայնիվ, փորձենք «երրորդ աչքով» նայել այս ամենին՝ բացարձակ չվիրավորելով ոչ մի անհատի՝ ստեղծագործող,մասնագետ,թե կազմակերպիչ...

 


Երբեմն մտածում եմ,ասենք ֆեյսբուքը մի վաթսուն տարվա պատմություն ունենար,Սարյանը կլայքե՞ր Մինասին...կամ՝ Գևորգ Էմինն,ասենք՝ Սահյանին...կամ Կապուտիկյանը՝ Մետաքսեին...կամ Ռոբերտ Ամիրխանյանն,ասենք՝ Հայրիկ Մուրադյանին(մեր օրերի համար):
Առանց ծայրահեղությունների,այս հարցերի շուրջ ամենքդ դատեք ձեր ներսում:
Գիգանտները,չգիտես ինչու,միշտ էլ մի տեսակ վանել են միմյանց,և ըստ ֆիզիկայի՝ որովհետև նույն բևեռներն ունեն.օրինակ՝ Վագները կարծում էր,որ Նիցշեն չստացված երաժիշտ է,Նիցշեն էլ իր հերթին,Վագներին համարում էր չստացված փիլիսոփա,բայց մարդկությունն ինքը որոշեց թե՛ Նիցշեի և թե՛ Վագների «տեղը»:
Հիմա,ու՞ր է տանում այս զրույցը...

 


Ցավոք,ինչքան էլ դժվար է խոստովանել,բայց Հայաստանը,միջազգային շուկայում իր մոնոպոլ արտադրությունն ունի,որ երբևէ չխափանվեց ու չի էլ խափանվելու՝ մենք հեղինակությունների արտադրության միջազգային շուկայում միանձնյա առաջատար ենք,բայց այ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ,թե պահանջարկը որտեղի՞ց...թերևս՝ հենց մեր արյան մեջ է այն...օդից հեղինակություններ կծնենք ու կկարգենք մեզ չափանիշ,բայց՝ «Շատերը սրճարանային աղմուկը միամտորեն ընկալում են որպես ձայն բազմաց...»-Ջոնաթան Սվիֆտ:
Ես չգիտեմ՝ աշխարհով մեկ ի՞նչ ստանդարտներ ու ֆիքսված կարգուկանոններ կան նորաձևության համար,և արդյո՞ք այն խառնվա՞ծք է,թե՞ նպատակ,բայց փաստել եմ մի բան.

 


Պոետը կարող է նկարիչ չլինել,նկարիչը պարտադիր չէ,որ երաժիշտ լինի,երաժիշտն էլ իր հերթին,հնարավոր է պոետիկ ձիրք չունենա,բայց նա,ով կկարողանա այս երեք շնորհքները վերծանել ու միավորել,կստանա բացառիկ իրավունք՝ կտորը վերածելու պոետիկ երաժշտությամբ ներկված կտավի,ու կարծում եմ՝ հենց սա է Նորաձևության շնորհքին տիրապետելու գաղտնիքը,առավելևս,երբ այդ շնորհքը ծառայում է ոչ միայն պարզապես հագուկապի,այլ սեփական արմատները վերծանելու և այն,Խոսող Պատմության ամենահասկանալի լեզվով,որ թարգմանության կարիք չունի,աշխարհին հասցնելու գերնպատակին:
Նորաձևությունը հագուկապի ծառայություն չէ,այլ՝ Համաշխարհային,համամարդկային,համազգային պատմության վերծանման Արվեստ:

 


«Քարահունջի քրմեր»-երբ այս հավաքածուն,կարճ ժամանակում երկու անգամ,ցուցադրվեց միջազգային մրցույթներում ու պատվով վերադարձավ Հայաստան(երկու մրցույթներում էլ առաջին մրցանակ,չհաշված՝ Արտ Ֆեստ հանրապետական փառատոնը ու կրկին՝ գլխավոր մրցանակ),կուզենայի հարցնել այնտեղ ներկա գտնվողներին,թե նրանցից քանի՞սն էին մինչ այդ լսել Քարահունջի մասին,որ պատմական ավելի վաղ անցյալ ունի,քան եգիպտական բուրգերն ու անգլիական Սթոուն Հենջը...և միթե՞ սա պետական,պատմամշակութային քարոզ չէր...Բա Հերունին աշխարհով մեկ գոռում էր Քարահու՜նջ...հիմա նույն աշխարհը տեսնում է դա,և քանի՞ անգամ ու քանի՞ տեղ,քանիսը՞ հենց մեր միջից,գիտեն ու տեղյակ են,թե ի՜նչ փառավոր պատմություն ունեն մեր Հայոց քրմերը,որը եկեղեցու թեթև ձեռքով ուղղակի կորսվեց-գնաց...ախր ասացեք,խնդրում եմ,ի՞նչ ենք անում մշակույթի նախարար,երբ մշակույթի մաս կազմող պետական քարոզն արտերկրում բացարձակ չլուսաբանվեց:Կարծում եմ,հետո ամբողջ օրը կքարոզեն Քարդաշյանի «խադավոն»,կամ Վոդոնաևայի «բամպեռը»,և այս ցուցադրության լուսաբանումն էլ,մեծ հաշվով,բացառություն չէ ու կսահմանափակվի չափանիշ համարվող ինչ-որ հեղինակության խոսքով ու ստորագրությամբ:

 


Հակառակ բազմաթիվ կարծիքների,որ անպայման դեռ լսել կտան իրենց,սա «Քարահունջի քրմերի» գովազդ չէ,որովհետև հանճարեղությունը չի գովազդվում,ի տարբերություն հնչած տարբեր հիմար մտքերի,և սա,թերևս,Էյնշտեյնի դիտարկումն է.
«Հանճարեղության և հիմարության տարբերությունն այն է, որ հանճարեղությունը սահման ունի»:-Ալբերտ Էյնշտեյն:
Ափսոս,որ հայկական պետ.մեքենան ռուսական շարժիչով է աշխատում,ու միջակ մասայի համար նորաձևությունն ընդամենը թիթիզ հագուկապի գովազդ է...շատ ափսոս...»: