Շատ ուշադիր լսեցի Հովսեփ Խուրշուդյանի և Անդրիաս Ղուկասյանի բանավեճը:
Ակնհայտ է քաղաքացիականն ու քաղաքականը խառնելու միտում, եթե չասենք նպատակ: Ընդ որում, այնպես, որ դրոշակակիր լինի քաղաքացիականը: Շատ լավ: Ողջունում եմ:
Հարց. ինչո՞ւ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված թեժ իրավիճակում (որի մասնակիցն էինք թե՛ ես, թե՛ Ղուկասյանը, թե՛ մի շարք քաղաքական ուժեր) շարժմանը միացած քաղաքական ուժերին կոչ էր արվում ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ, չտալ անուններ և խոսալ միայն ծառ ու ծաղկից: Փաստ էր, որ բավականին կոպիտ ձևով վանեցին ՀԱԿ-ի երիտասարդներին և ամեն կերպով փորձ էր արվում չշեղել պայքարը դեպի ՔԱՂԱՔԱԿԱՆ փոփոխությունների պայքար:
Ես շատ լավ հիշում եմ, որ մեզ մոտենում էին սովորական քաղաքացիներ և իրենց զայրույթ հայտնում իշխանություններից: Չէ՞ որ Մաշտոցի պուրակի խնդիրը ի վերջո կրկին քաղաքական պատճառ ուներ և կապված էր ներկայիս վարչակարգի որդեգրած գործելաոճի հետ: Ինչո՞ւ ԴԵՄ էիք, որ քաղաքական ուժերը միանան և պայքարը տանեն դեպի խնդրի ԱՐՄԱՏԻ լուծում, ոչ թե հետևանքների:
Հարց 2. Ինչո՞ւ այսօր կոչով չեն դիմում ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին՝ միանալու քաղաքացիական շարժմանը և միասին ոտքի հանելու ժողովրդին: Ինչո՞ւ միայն նախագահի թեկնածուներին:
Հետևությունները թողնում եմ ձեզ: