Հայ նկարիչների համաստեղությունը' 1916 թվականին... Լուսանկարում հայ անվանի նկարիչներն են, ձախից աջ' Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան և Փանոս Թերլեմեզյան: Նրանց և մի քանի այլ նկարիչների ջանքերով 1916 թ. Թիֆլիսում հիմնվում է Հայ արվեստագետների միությունը (նախագահ' Եղիշե Թադևոսյան), որը փաստորեն հայ նկարիչների անդրանիկ ստեղծագործական միավորումը հանդիսացավ:

 

 


Հայ արվեստագետների միության խորհրդանշանը (Մարտիրոս Սարյան, 1916):

Ռուբեն Շուխյան