Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ տարվող քննարկումները շարունակվում են:
Այս պահին ընթանում է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնած հերթական քննարկումը:
Անշուշտ, կարծիքներն ու առաջարկները շատ են: Փաստ է, որ ներկայացված նախագծում բացեր կան, և այդ բացերը պետք է շտկել:
Այնպիսի կարևորագույն կետեր, ինչպիսիք են ԶԼՄ ներկայացուցիչների' ընտրատարածք մուտքի սահմանափակումն ու մի շարք այլ դրույթներ, որոնք անհրաժեշտ է վերանայել:
Վերջ ի վերջո, մենք ունենք ընտրությունների հանդեպ հանրային վստահության լուրջ դեֆիցիտ, և պետք է քաջ գիտակցել, որ 2017 թվականը դառնալու է բեկումնային:
Լինելու է տարի, երբ մենք ընտրելու ենք խորհրդարանի նոր կազմը, և, վերջինով պայմանավորված, մեկ տարի անց նաև երկրի նախագահին:
Անհրաժեշտ է անձնական ամբիցիաները մի կողմ դնել և արդյունավետ աշխատել' կիրառելի Ընտրական օրենսգիրք ունենալու համար:
Հրաչյա Բասմաջյան