Bloomberg-ի տեղեկություններով իրավիճակը Թուրքիայի բանկային համակարգում շարունակելու է վատթարանալ...Թուրքիայի Բանկերի գործունեությունը կարգավորող և վերահսկող գործակալության տվյալներով վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ չվերադարձված վարկերը այս պահին կազմում են 3,18%...«Ուշացված վարկերն» անցյալ տարվա նույն ժամանակի դրությամբ աճել են 60 մլն. դոլարով՝կազմելով 514 մլն.դոլար...
Ըստ Bloomberg-ի, այս իրավիճակի հիմնական "մեղավորը" Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են...Գործակալության կողմից հարցված տնտեսագետները նաև նշել են,որ իրավիճակը Թուրքիայում կշարունակի վատթարանալ...
Թուրքիան չէր սպասում,որ Սիրիայի օդային տարածքում ռուսական ռազմական օդանավի կործանումն այսքան «թանկ» կնստեր իր վրա...Անկարայի և Մոսկվայի ապրանքաշրջանառությունը մինչ այդ կազմում էր մոտ 33 մլրդ.դոլլար...Մոտ 4 մլն. ռուսաստանցի զբոսաշրջիկ էր այցելում Թուրքիա ամեն տարի...Սակայն այս ամենը մնաց անցյալում...Պաշտոնական Անկարան ձևացնում էր,որ Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ չի ունենալու Թուրքիայի տնտեսության վրա...Սակայն ամեն ինչ ավելի լուրջ է...
Թուրքիային սպասում են ծանր ժամանակներ...Սեփական հասարակության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը պատրաստ է ամեն ինչի...Նա կշարունակի քրդերի ջարդերը երկրի արևելքում՝Արևմտյան Հայաստանում,ինչպես նաև կսրի հարաբերությունները հարևան երկրների՝Հունաստանի,Սիրիայի,Իրաքի,Հայաստանի(Ադրբեջանի միջոցով) հետ...
Գագիկ Համբարյան