Էներգետիկ անվտանգության ապահովման և ոլորտի խնդիրների լուծման համար շատ կարևոր է մատչելի էներգիայի աղբյուրների ավելացումը:
Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների այս տարվա հունվարին ՀՀ-ում արտադրվել է 682.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Այլ կերպ ասած 2015թ. հունվարի համեմատ արտադրության ծավալներն աճել են 5.2%ով։
Հատկանշական է, որ, ՋԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 245.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի դեպքում արձանագրվել է 23.7% աճ՝ 154.8 մլն կՎտ ժամ։ Ատոմակայանի արտադրության ծավալներն աճել են 0.4%ով՝ 282.3 մլն կՎտ ժամ։ Այլ աղբյուրների կողմից արտադրվող
էլեկտրաէներգիայի ծավալները կրճատվել են 32.3%-ով և կազմել 0.4 մլն կՎտ ժամ։
Հարկ է նշել նաև, որ 2015թ-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 7 798.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2014թ. համանման ցուցանիշը գերազանցում է 0.6%ով։
Մարինա Ներսեսյան