Իսկ իմ կարծիքով՝ հանճարեղ է...
Այս դանիացին դարձել է Ֆեյսբուքի ամենահայտնի օգտատերերերից մեկը... Նրա դրած տեսանյութը դիտել է 25 միլիոն մարդ, կիսել է ավելի քան 300 հազարը: Նա առաջարկում է՝ բացեք Յութուբում տեղադրված իմ տեսանյութը եւ ես կգուշակեմ այն թիվը, որը դուք պահել եք ձեր մտքում, եթե ճիշտ գուշակեցի, խոստացեք, որ կկիսեք իմ տեսանյութը... Տեսանյութում նա առաջարկում է բոլորին մտքում պահել մի թիվ՝ 5-ից մինչեւ 12: Որոշ ժամանակ անց հայտարարում է՝ ձեր պահած թիվը 7-ն է:
Նրանք, ովքեր հենց 7-ն էին մտապահել, զարմանում ու կիսում են տեսանյութը, մնացածը կարող են ասել՝ ՙՏեսար, որ ոչ մի բան էլ չկռահեցիր՚, բայց դա արդեն նշանակություն չունի, միեւնույն է տեսանյութը դիտել են: Դանիացին խոստովանում է՝ ՙԽաղում եմ օգտատերերի զգացմունքների վրա, բոլորը ուզում են համոզվել, որ սուտասան եմ, եւ բացում են տեսանյութս, իսկ ինձ հենց դա է պետք՚... 25 միլիոն դիտում... Ոչ մի նյութական օգուտ չունի, պարզապես հայտնի է դարձել... Արդեն կանխատեսում եմ, որ շատերի մեկնաբանությունը կլինի՝ ՙԱպուշություն՚, իսկ իմ կարծիքով՝ հանճարեղ է...
Արմեն Դուլյան