Հազար ու մի հնարով ազգը 25 տարի է գերված է բռնապետության կողմից ինչու, որ մեղքի համար, ոչ ոք սրա պատասխանը չի կարող տալ: Ինչ փաստարկներ էլ բերենք մեկ է, ոչ մի առողջ բանականության մեջ չի տեղավորվում, թող էլի լափեն աթոռներին նստած հազար ու մի ճանապարհներ կան լափելու, ինչու հենց ժողովրդի քրտինքը; Ձեր հերն եմ անիծել, արդիոք մեր ժողովուրդն իրավունք չունի մարդավայել ապրելու, որ նման ստեղծագործ ու արարող ազգին ցանկացած օտար իշխանություններ կցանկանաին ունենալ:

 


Ինչ է ժողովրդի ուզածը աշխատանք և արդար քրտիքով վաստակած իր հանապազորյա հացը, այսքան բան:
Միլիոն անգամներ գրվել և ասվել են, որ այս ամենը մի պատասխան ունի իշխանություն կոչվածը բացարձակապես ընդունակ չէ երկիր ղեկավարելու և ոչ էլ պատկերացում ունեն, թե ինչ է կոչվում պետական մեխանիզմ, դե արի ու հանդուրժի, ճիշտ է ասվածը, որ տգետ իշխանություն ունենալը դա մի խոց է ազգի մարմնում, որին միայն հեռացնել է պետք հակառակ դեպքում այն մեծանալով իր հետ ազգին կտանի գերեզման:
Ինչ օյին ու խաղեր էլ բերեն ազգի գլխին հնազանդ պահելու համար մեկ է բավական է ժողովրդի մեկ զարկը, որպիսզի իր կյանքը դարձնի մարդավայել: Պարզապես մենք չենք ցանկանում ոտքի ելնել պադճառաբանելով ընդիմության դավաճանության մասին, բայց չէ որ կա անձնական կարծիք որոշում և մղում, որով առանց ընդիմության էլ կարելի է հաղթահարել, դա մեր միասնություն է և համառ պայքարը:

 


Հայրենակիցներ ոտքի է հարկավոր ելնել չի կարելի մտածել ես իմ հացն ունեմ մյուսի մասին չմտածելով հասկացեք վերջապես ազգը դա նույն ընտանիքն է, որ ինչպես քո տան անդամներից մեկին չես կարող սոված թողնել այնպես էլ ազգն է, որ կոչվում է մի մարմին և մի տուն:

 

Հրանտ Ավետիսյան