ԱԺ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել և որոշում է կայացրել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը չի խախտել էթիկայի նորմերը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Գայանե Շահինյան անունով օգտատիրոջն ուղղված գրառմամբ:

 


Իհարկե, Շուշան Պետրոսյանը չէր կարող գնալ ու Գայանե Շահինյանի աչքերը հանել, քանի որ իրականում Գայանեն մենակ չէ՝ այս աշխարհում մարդիկ և օրենքներ կան նրան պաշտպանող, բայց այ ձեր պատգամավորը գռեհիկի մեկն է, զուրկ մարդավայել արտահայտչամիջոցներից:

 


Ըստ իս՝ էթիկայի հանձնաժողովը նմանատիպ որոշումներով և որոշումների այս մեկնաբանմամբ պարզապես գցում է իր վարկանիշը: Ժամանակի ընթացքում այնքան անիմաստ կդառնա, որքան Շուշան Պետրոսյանի և Խոսրով Հարությունյանի ներկայությունը՝ Ազգային Ժողովում:

 

 

Նելլ Ավե