ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ նրան շփոթմունքի մեջ է գցել Facebook-ում հրապարակված լուսանկարը, որում նա պատկերված է ոչ պաշտոնական հագուստով՝ ջեմպերով, կարմիր շալվարով և ուգերով: «Անկեղծ ասած, ես ամաչել եմ, և չեմ ցանկանում քննարկել դա: Ես մի քիչ զարմացած եմ, քանի որ, երբ գիշերը գնում ես ավտոլվացման կետ, որպեսզի հերթ չկանգնես՝ դրանից նման պատմություն է ստացվում», - նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովի խոսքով՝ այս հարցը Կրեմլում կայացած ճեպազրույցի քննարկման առարկա չէ: Նա անտեսել է նաև այն հարցը, թե արդյոք միշտ է ավտոմեքենան ինքնուրույն տանում ավտոլվացման կետ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի բուռն քննարկման թեմա դարձած լուսանկարը Facebook-ում հրապարակվել է փետրվարի 18-ին: