Ֆեյսբուքը երեկ: 17.02.2016
Գրագողությունը լավ Բան չի...
ՕԵԿ-ը ամեն կերպ պարդարացնում է իր նոր կուսակցության անունը, բայց դե արդարացնել նման բաները չի կարելի, եթե կա նման կազմակերպություն, եթե այդ մարդիկ երեք տարի է այդ անվան տակ գործունեություն են ծավալում ինչո՞ւ եք հակաճառում: Հարց, որ ՕԵԿ-ը նոր էիք ստեղծում, ինչ-որ մեկը բռներ ու այդ անունով գործունեություն ծավալել, դուք ձեզ ինչպե՞ս կզգայիք:Գրագողությունը՝ հետո դա արդարացնելը լավ բան չէ պարոնայք և տիկնայք ՕԵԿ-ականներ:

 


Մեր ընդդիմադիրները, եթե կարելի այդպես կոչել ՀԱԿ-ին ու Նոր Հայաստանին, դիլեմայի առջև են հայտնվել: Նրանց հանրահավաքներն արտոնվել է նույն վայրում, նույն ժամին: Հիմա չեմ հասկանում, ինչ խնդիր կա: Եթե դուք ընդդիմություն եք, եթե դուք հանուն արդարության եք պայաքարում ու երկուսդ էլ մարտի մեկի մասին եք խոսելու, հավաքվեք իրար գլուխ ու խոսեք, թե՞ դիվիդենտների առումով նպատակահարմար չէ միասին հանրահավաք անելը:
Գալուստ Սահակյանին երեկ տեղափոխել էին հիվանդանոց ու հայոց ֆեյսբուքը կրկին վերածվեց անադեկվատ մի վայրի: Ժողովուրդ ջան չի կարելի ուրախանալ ուրիշի մահի, հիվանդության ու նման բաների վրա: Անձը քննադատեք, գործունեությունը քննադատեք, բայց թշնամուն անգամ մահ ու հիվանդություն մի ցանկացեք: Էդ անտերը բոորիս դուռն էլ կարող է գալ ու հաստատ լավ չի լինի, որ մեր հիվանդությունը դարձնեն կայֆավատի առարկա, ոչ ոքիդ դա դուր չի գա:

 


Անկարայում պայթյուն է որոտացել կան զոհեր: Այս նախադասությունն իր մեջ պարունակում է մի քանի իմաստ: Նախ պատերազմական գործողությունները հասնում են Էրդողանի «տուն», Քրդերի պայքարը մտնում է որոշիչ փուլ, թուրքիան բաց է թողել թելերը և իրավիճակն անկառավարելի է դառնում: Հարևան պետությունների անվտանգության երաշխավորները մոռացել են Թուրքիային, եվրոպացիներն ու Թուրքիայի քաղաքացիները իրենց անվտանգ չեն կարող զգալ այդ պետության ոչ մի հատվածում, սա ուղիղ հարված է տուրիզմին:

 

Էդգար Խաչատրյան