Ղազախստանի Ջամբուլի շրջանի Բուրիլ գյուղում տեղի են ունեցել բախումներ ղազախների և թուրքերի միջև...Ինչպես հաղորդում է NewTimes.kz.-ն բախումները սկսվել են,երբ փետրվարի 15-ին գյուղի տներից մեկում հայտնաբերվել է ղազախ երեխայի դի՝դանակահարության հետքերով...Սպանվածի հարազատները և գյուղի ղազախ բնակիչները փետրվարի 16-ին շրջապատում են կասկածյալի տունը,ով ազգությամբ թուրք է և պահանջում նրա ընտանիքից հեռանալ գյուղից...Իրավիճակը կայունացնելու համար գյուղ են մտցվել ոստիկանության լրացուցիչ ուժեր,ինչպես նաև հանգստության պահպանման կոչով հանդես են եկել գյուղի ղազախական և թուրքական համայնքների ներկայացուցիչները...ԶԼՄ-ների տեղեկություններով սպանության մեջ կասկածվողի ընտանիքը դուրս է բերվել գյուղից...
Ղազախստանում հաճախ են տեղի ունենում ազգամիջյան բախումներ...Անցյալ դարի 50-ական թթ. սկսած ղազախները հիմնականում "յոլա" չեն գնում չեչենների հետ...Բախումների մեծ մասը հենց նրանց հետ են տեղի ունեցել...Առաջին անգամ ղազախների և թուրքերի միջև բախումներ տեղի են ունեցել 2006 թ-ի հոկտեմբերին Ատիրաուի շրջանում գտնվող "Թենգիզ" նավթահորի աշխատակիցների միջև...
Գագիկ Համբարյան