Ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքի հարցազրույցը՝տրված ադրբեջանական APA գործակալությանը և այն վերնագրել."Օկուպացված տարածքները պետք է հետ վերադարձվեն Ադրբեջանին"...Սակայն,երբ կարդում ես Ջ.Ուորլիքի հարցազրույցը պարզվում է,որ ամերիկացի համանախագահը այդ հարցի առումով ասել է հետևյալը."Հակամարտության համապարփակ կարգավորումը նախատեսում է գրավյալ տարածքների վերադարձման հարցը Ադրբեջանին,ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը... "

 


Ադրբեջանցիները շատ են սիրում կոնտեքստից դուրս հանել իրենց ձեռնտու արտահայտությունները,իսկ ոչ ձեռնտուները՝դեն նետել ու այն ներկայացնել որպես վերջին ճշմարտություն...Այս պարագայում ազերիական կայքը "մոռացության" է մատնել Արցախի կարգավիճակի հստակեցման մասին Ուորլիքի ասածը...Չնայած մեզ համար այն շատ վաղուց է պարզ...

 


Ինչպես ասում են՝Մատուցում են ցանկալին որպես իրականություն,որից սակայն այն ԵՐԲԵՔ ազերիների համար իրականություն չի դառնա...

 

Գագիկ Համբարյան