Իրականում դժվար բան է դիմանալ, այսպես ասած, գայթակղությանն ու վատ բաներ չասել, մյուս կողմից, եթե արդեն հանրային մարդ ես, պետք է վերանայես ամեն խոսքդ, պահվածքդ, վերաբերմունքդ այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշումդ արտահայտելու ձևը:

 


Հանրային դեմք լինելն արդեն իսկ պատասխանատվություն է, այն բերում է ճանաչում, սակայն մյուս կողմից այն ենթադրում է, որ բոլոր գործողություններդ պետք է ինքնագրաքննվեն, ու իմանաս, որ ցանկացած գործողություն պետք է ահա այսպես քննվի:

 


Սա նաև զգոնության կոչ է բոլոր նրանց, ովքեր ստանձնում են հանրային դեմք լինելու պատասխանատվությունը: Այո, թող իմանան, որ իրենց ամեն ինչ չէ, որ կարելի է, ու անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի էթիկայի հանձնաժողովը, այս ողջ աժիոտաժն արդեն իսկ բավական է, որ շատ մարդիկ իրենց ավելի խոհեմ պահեն...

 

Վանե Ազատյան