Կարծես թե մեր քաղաքային իշխանությունն ընկել է Երևանի հետևից: Երևանում կան հին շենքեր, որոնք իրենց ներկայացնում են մշակույթային արժեքներ, կամ եթե այդպիսիք չեն, ապա գոնե աչք շոյող են, հետաքրքիր պատմություններ ունեցող: Երևանում 90-ականներից մինչ այսօր սկսեցին կառուցվել, այսպես ասած, հարակից շինություններ, որոնք անճոռնի տեսք են տալիս տվյալ շենքին ու հարակաից տարածքին:
Չգիտես ինչու, մեր քաղաքային իշխանությունն ու ճարտարապետները չեն նկատում բազմաբնակարանների կտուրներին, տուֆակերտ շենքեքրին կից վայրերում վեր խոյացող ինքնակամ ու ինքնաշեն անհասկանալի կառույցները, փոխարենը նկատում են հին ու պատմություն ունեցող սյունազարդ, կամարաձև ու բազմաթիվ գեղեցիկ քանդակներով հին շենքերը, որոնք, էլի եմ ասում գոնե աչք շոյող են, և լծվում դրանց քանդման սուրբ գործին: Երևանը հինգ հարկանի տուֆակերտ գեղեցիկ զարդաքանդակներով քաղաք է, որն էլ հենց իր առավելությունն է ու տարբերվում է աշխարհի մնացած քաղաքներից:
Ես բազմաթիվ հյուրեր եմ ունեցել ու երբ Երևանը իրենց ցույց եմ տվել , հենց առաջինը դա է իրենց գրավել: Երևանի դմեքը մի փչացրեք, դեմքի վրա պլաստիկ վիրահատություն մի արեք, այն ավելի սառն է դարձնում քաղաքը, ավելի դժգույն... Գարուն Երևան, ոնց եմ սիրում քեզ...
Կիլիկիա Հայաստան