Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի հերթական ծաղրանկարն իր ակնհայտ ու թաքնված մեսիջներով ցույց է տալիս խոսքի ազատության և մտավորականների նկատմամբ վերաբերմունքի իրական պատկերն Ադրբեջանում:

 


Նկարը վերնագրված է՝ Մտավորականն ու ոստիկանությունը: Ձեռնակապանքների վրա գրված է՝ Made in Azerbaijan: Նկարիչը դեռ չի էլ հասցրել պատկերել ոստիկանին՝ ըստ իր տեսակետի, երբ արդեն շղթայվել են իր ձեռքերը: Շղթայված արվեստագետն այստեղ Ադրբեջանում իշխանությունների ու օրենքի միջոցով ազատ խոսքի ճնշման հավաքական պատկերն է:

 

Անի Մարգարյան