Էս երկու օրա աչքովս մի նյութա ընկնում , որտեղ օգտատերը պնդում է , որ քաղաքի հայտնի օծանելիքի խանութներից մեկը ժողովրդին խաբում է և օրիգինալի փոխարեն թուրքական օծանելիք է վաճառում՝ օրիգինալի գնով, որը մի քանի անգամ ավել է քան թուրքականի գինը: Ինձ էտքան չհետաքրքրեց նյութը, իչքան տակի մեկնաբանությունները կարդալը: Մեկնաբանություն թողնողների 98.9%-ը փորձել էին հակառակվել նյութի հեղինակի հետ, մի մասը անգամ՝ մի խանութի համար, վիրավորում էին նրան, չէին հավատում գրվածին կամ չէին ցանկանում հավատալ , որ իրենց, 50 հազար դրամանոց օծանելիքը, հասարակ անցումի բուտկայում վաճառվող 1300 դրամանոց նույն օծանելիքն է:

 

Իսկ հիմա գնանք մի քանի օր հետ, սոց ցանցերի խմբերից մեկում, մի ֆեյք էջ տարածեց խտացրած կաթի բանկայի վրայի պիտակը, որը իբրև «Զինվորի բաժին» էր և խլվել էր զինվորի բերանից ու ազատ վաճառվում էր Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում: Օգտատերը րեպեներ հետո ջնջեց նկարը, փոխեց անունը կամ ընդհանրապես ջնջվեց, բայց նկարը սկսեց տարածվել, ազգիս մեծ մասը առանց խորանալու հավատաց ու սկսեց անիծել երկրիս պաշտպանության նախարարությանը և երկրիս օլիգարխությանը: Բանից պարզվում է մենք հասել ենք կամ մեզ հասցրել են նենց մի տեղ, որ ավելի կարևոր է ինչ որ օծանելիքի խանութի պատվի համար անծանոթ հայ աղջկան վիրավորել, բայց երկրի պաշտպանության նախարարությանը ինչ ասես ասել / ՊՆ-ն դա Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը և այլոք չեն, ՊՆ-ն մի քանի հարյուր հազար զինվորներն են , երեկ բանակ գնացած նորակոչիկներն են , վաղը բանակից զորացրվող պահեստազորի զինվորն են/:

 

 

Աշոտ Ասատրյան