ՀՀ քաղաքական դաշտում տեղի են ունենում զգալի փոփոխություններ և վերադասավորումներ: Առջևում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են և որոշ քաղաքական ուժերի անդամներ փորձում են հնարավորինս օգուտներ քաղել:

 


Վայոց ձոր մարզի համակարգող ժառանգականները հայտարարություն են տարածել, որ լքում են իրենց կուսակցությունը (5-6 մարդ) և տեղափոխվում «Հայկական Վերածնունդ»: Դրան ի պատասխան, Ժառանգության գլխավոր գրասենյակից հայտարարում են, թե խորհուրդը լքած անդամները դա արել են ֆինանսական շահից ելնելով:

 


Գլոբալ առումով դա այդքան էլ կարևոր չէ: Փաստը մնում է փաստ, որ Ժառանգությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ կորցնում է իր անդամներին: Փաստորեն «Ժառանգությունից» լայնամասշտաբ առնետավազքը մեկնարկված է:

 

 

Անահիտ Ամատունի