Կայուն գաղջ
Հայաստանում վիճակը շատ նման է բանտին: Ամբողջ աշխարհը սրընթաց փոխվում է, տեղի են ունենում բուռն իրադարձություններ, սակայն Հայաստանը բանտի պես կայուն է, ոչ մի շարժ, ոչ մեկ փոփոխություն: Ռեժիմը դրամի կուրսի նման ամեն բան պահում է խիստ կայուն, սնդիկի սյան ճնշումը՝ զրո, իսկ մթնոլորտը՝ գաղջ:

 

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծեք բանտապաններն ու բանտարկյալները հարմարվել են այս «կյանքին», գերադասումմ են կայուն գաղջը՝ թարմ մթնոլորտից, քանզի վստահ չեն իրենց վրա, թե ինչպես կազդի թարմ օդը իրենց վարժված օրգանիզմի ու ըմբռնումով ապրած կյանքի վրա...

 

Արմեն Զատիկյան