Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում (ՌՊՍՀ-ում) ընթանում է Moscow-Open 2016 անվանումով շախմատի ավանդական փառատոնն, որի տարբեր մրցաշարերին մասնակցում են նաև ՀՀ պատվիրակները:Շախմատի ՌԴ-ի ֆեդերացիայի և ՌՊՍՀ-ի նախաձեռնությամբ արդեն 12-րդ անգամ կազմակերպվող այս մասսայական խոշոր ստուգատեսն համարվում է ՌԴ-ի գավաթի խաղարկության փուլերից մեկը , ու այստեղ խաղարկվում է նաև ՌՊՍՀ-ի գավաթը: Ընդհանուր առամամբ այս անգամ փառատոնին մասնակցում է 38երկրի շուրջ 1800շախմատիստ:
Ստուգատեսի տարբեր մրցաշարերին մասնակցեցին նաև ՀՀ պատվիրակներն ,որոնք այս անգամ անմասն մնացին խաղարկված փառատոնի գլխավոր մրցանակներից:
Փառատոնի կանանց ՝ Moscow-Open 2016 B մրցաշարում, որին 15երկրի 142 շախմատիստուհի էր մասնակցում, վստահ էր մեկնարկել ու մինչև ստուգատեսի եզրափակիչ՝ 9-րդ տուրը մրցանակային տեղի էր հավակնում կանանց ՀՀ ազգային հավաքականի անդամ ,գրոսմայստեր Լիլիթ Գալոնյանը:Նա 6տուրից հետո 5,5 միավոր էր վաստակել ու գլխավորում էր մրցաշարային աղյուսակը : Ցավոք, մրցաշարի վերջնագծում մեր փորձառու շախմատսիտուհին թուլացրեց առաջընթացի իր տեմպերն ու ի վերջո վաստակած 6 միավորով գրավեց 12-րդ տեղը: Այնուամենայնիվ Գալոյանին այս մրցաշարում հաջողվեց 8 կետով բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշն ու այն արդեն գերազնացեց 2300-ի սահամանագիծը:
Այս խմբի մրցաշարում հանդես եկած 2015թ ՀՀ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանն ու 2009թ Ուկրաինայի չեմպիոնուհի, գրոսմայստեր Եվգե նյա Դոլուխանովան իրենց մրցելույթնր ավատեցին 5,5 –ական միավորով ու զբաղեցրին համապատասխանաբար 37-րդ և 30 –րդ տեղերը:Ցավոք նրանք իրեն անհոտական ընթացիկ վարկանիշները նվազեցրին՝Եվգենյան ՝ 23 ,իսկ Սուսաննան՝3կետով:
Այս խմբի գլխավոր մրցանակին արժանցավ 7,5 միավոր վաստակած ռուսաստանցի 23-ամյա գրոսմայստեր Անաստասիա Բոդնարուկը:
Փառատոնի գլխավոր ՝ տղամարդկանց Moscow-Open 2016A մրցաշարում հանդես են գալիս 18 երկրի 229 շախմատիստ ,այդ թվում 33գրոսմայստեր, միջազգային ՝ 40 և ՖԻԴԵ-ի ՝70 վարպետ:Այստեղ հայազգի շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց ին Սոչի քաղաքի ներկայացուցիչ ,19-ամյա միջազգային վարպետ Միհրան Օհանյանն ու երևանցի 34–ամյա գրոսմյասյտեր Գևորգ Հարությունյանը: Նրանք իրենց ակտիվում 6-ական միավոր գրանցեցին և 1,5 միավորով ետ մնացին այս խմբի գլխավոր մրցանակակիր ՝ 19-ամյա մոսկվացի գրոսմայստեր Յուրի Ելիսեևից:Միհրանը 17 կետով բարալավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ու գրավեց 24-րդ , իսկ Գևորգն էլ ,ով 1,4 կետով նվազեցրեց իր ընթացիկ վարկանիշը, հանգրվանեց 36-րդ հորիզոնականում:
Սիրող շախմատիստների ՝Moscow-Open 2016 С մրցաշարում,ուր 22 երկրի 353 շախմատիստ էր մասնակցում , ՀՀ 5պատվիրակներից առավել մեծ էին սպասելիքները հատակապես այս խմբի էլո ֆավորիտ (2298) 22-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Գրիգոր Դիլանյանից, սակայն նա իր ակտիվում գրանցեց 7 միավոր ու հաղթողից՝ ՖԻԴԵ-ի վարպետ, ռուսաստանցի Պավել Տորոպովից ետ մնալով, հանգրվանեց 12-րդ հորիզոնականում: Իսկ ահա ՀՀ ներկայացնող 28 –ամյա Առլոնդ Մինասյանը վաստակած 7,5 միավորով 4-6-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցիներ ՝ Սերգեյ Գալախովի և Վիտալիկովոլյովի հետ : Մինասյանը նաև 50 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Արամ Ուգուջյան