Չինական ազգային .cn դոմենը, առաջ անցնելով գերմանական .de-ից, դարձել է ամենամեծն աշխարհում: Համաձայն CNNIC-ի (Ինտերնետ ցանցի չինական տեղեկատվական կենտրոն) տվյալների, .cn համակարգում գրանցված են 16,36 միլիոն օգտատերեր:
CNNIC-ի ղեկավարի խոսքով՝ չինական դոմենը պաշտպանում է օգտատերերի իրավունքները եւ կրճատում առցանց գողությունների, ֆիշինգի եւ մեքենայությունների հավանականությունը: 2009 թվականից .cn-ում գրանցվելը հնարավոր է միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
.cn դոմենից օգտվում են ոչ միայն Չինաստանի բոլոր պետական մարմիններն ու ընկերությունները, այլեւ միջազգային կորպորացիաները, օրինակ՝ Apple-ը, Samsung-ը, Microsoft-ը եւ Amazon-ը:
Անի Ասլանյան