Բոլոր ուզում են սիրել ու սիրված լինել,երջանիկ ընտանիք ունենալ,հուսալի թիկունք:Բայց դա հաջողվում է միայն նրանց,ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները:Ահա դրանցից մի քանիսը.
Վստահության կանոն.
Ճշմարիտ սիրային,ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի:Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ,անհանգիստ,իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը:Նրան թվում է,թե ազատությունը կորցրել է:Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին,այլև բուն հարաբերություններին:
Անկեղծ շփման կանոն.
Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է,թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել:Բայց սերն արհեստական ծաղիկ չէ,որ խնամքի կարիք չունենա:Այն,ինչպես բույսը, կարող է ծաղկել,կարող է և թոշնել:Ամեն ինչ կախված է նրանից,թե ինչպես ենք այն փայփայում:
Անկեղծ շփումը ոիրո համար նույնն է,ինչ ջուրը բույսի համար,առանց դրա չի ապրի:Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին:Անպայման պատմեք,թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում:Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան:Երախտապարտ եղեք:
Նվիրվելու կանոն.
Որպեսզի իսկական սեր գտնեք,հարկ է,որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը:Եթե ցանկանում եք սեր ստանալ,պետք է նվիրեք այն:Եվ ինչքան շատ տաք,այնքան շատ կստանաք:Եվ հիշեք. սիրո պաշարն անսպառ չէ:Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին չտալն է:Բայց խնդիրն այն է,որ շատերը չեն ցականում առաջինը տալ,նրանք սիրում են վերապահումներով. «Ես կսիրեմ քեզ,եթե դու էլ սիրես ինձ»:Սպասում են,որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի:Դա նույնն է,որ երաժիշտն ասի. «Ես կնվագեմ,եթե հյուրերն սկսեն պարել»:Ճշմարիտ սերը փոխարենը ոչինչ չի պահանջում:
Հպումների կանոն.
Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է:Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները:Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել. հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը,առանց սեքսուալ շարժառիթների,չարաճճիություններ արեք,ինչպես երեխաները,մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք,ինչպես պատանի սիրահարները:Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին,փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան,նվազում են սթրեսների հորմոնները,թուլանում է նյարդային համակարգը,լավանում է հուզական վիճակը:Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու,ապա դատապարտված եք հիվանդության:
Ազատության կանոն.
Եթե մարդուն սիրում եք,ապա ազատություն տվեք նրան:Ընտրելու ազատություն,սիրելու ազատություն,իր ուզածին պես ապրելու ազատություն,և ոչ այնպես,ինչպես դուք եք ցանկանում:Իհարկե,դա հեշտ բան չէ:Բայց ուրիշ ելք չկա:Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա,անձնական տարածություն է անհրաժեշտ:
Ըստ Ադամ Ջեքսոնի «Սիրո 10 գաղտնիքները» գրքի.
Թարգնաեց՝ Սիրարփի Մարգարյանը: