Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը օֆշորների ներկայությունն է Հայաստանում: Խոշոր ընկերությունների մի մասի հիմնադիրները օֆշորային ընկերություններ են, արտահանման մեջ ակտիվորեն կիրառվում են օֆշորային սխեմաները, օտարերկրյա ներդրումների մի մասը նույնպես կատարվում են օֆշորների միջոցով: Արդյունքում երկրից դուրս են գալիս միլիարդավոր դոլարներ' առանց հարկվելու, առանց հիմնավորման, բյուջեն կորցնում է զգալի եկամուտներ: Այս ամենը նպաստում է նաև կոռուպցիայի զարգացմանը:

 


Խնդրի լուծման համար անհրաժեշտ է օրենքի ընդունում, համաձայն որի կարգելվի ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում գրանցված ընկերություններին օֆշորային երկրներում/տարածքներում գրանցված ընկերությունների հետ համագործակցության (տնտեսական գործունեություն, բանկային փոխանցումներ, ընկերության հիմնադիրներ և այլն) իրականացումը:

 

Մեսրոպ Առաքելյան