Բրատիսլավայում( Սլովակիա ) մեկնարկած գեղասահքի 2016թ Եվոոպայի առաջնությունում երեկ ուշ երեկոյան կայացան տղամարդկանց մենասահքի կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցումները: Այն ստուգատեասին մասնակցող 28երկրի 35 գեղասահորդների համար որակավորման փուլ էր համարվում ու այստեղ1-24-րդ տեղերը զբաղեցրած գեղասահորդները իրավունք էին ստանում շարունակելու պայքարը եզրափակիչ փուլում ՝ ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներում և վիճարկելու առաջնույան մեդալաերը:

 


Ցավոք, կարճ ծրագրի կատարման մրցմանը մասնակցած 19-ամյա հայազգի 2 մենասահարդներին՝ ՀՀ պատվիրակ Սլավիկ Հայրապետյանին ու Վրաստանը ներկայացնող Արմեն Աղայանին չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Այս մրցաձևում անձնական ռեկորդային ցուցանիշ արձանագրած Արմենը 49,32 միավոր արդյունքով 35 մասնակիցների մեջ գրավեց 29-րդ տեղը ,իսկ սպասվածից ավելի համեստ հանդես եկած Սլավիկն էլ 46, 71 միավոր ցուցանիշով ճանաչվեց 31-րդը: Հիշեցնենք, որ այստեղ միայն Ադրբեջանի, Հունգարիայի ,Սլովակիայի ու Թուրքիայի պատվիրակներին իրենից ետ թողած Հայրապետյանը բոլորվին վերջերս՝ հունվարի 6-10-ը Լեհաստանի Տորուն քաղաքում ընթացած՝ Mentor Nestle Torun Cup 2016
միջազգային մրցաշարում արծաթե մեդալի էր արժանացել ու կարճ ծրագրում էլ արձանագրել էր 57,06 միավոր արդյունքն և զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը:Այդ արդյունքը Բրատիսլավայում կրկնելու դեպքում Սլավիկը կգրավեր 23-րդ տեղն ու եզրափակիչ փուրլին ՝ ազատ կամավոր ծրագրի կատարման մրցմանը մասնակցող 24 ուժեղագույնների շարքում տեղ կունենար:

 


Իսկ ահա Բրատիսլավայում կարճ ծրագրի կատարման մրցումներում առաջատարների եռյակն այս տեսքն ունեցավ՝
1.Խավիեր Ֆերնանդես ,Իսպանիա՝102, 54 միավոր,
2.Մաքսիմ Կովտուն ,Ռուսաստան՝ 88,09,
3.Միխալ Բրեզինա, Չեխիա՝ 84,30,
24.Մարիո –Ռաֆայել Իոնիան,Ավստրիա՝ 54,16,
29.Արմեն Աղայան ,Վրաստան՝ 49,32,
31.Սլավիկ Հայրապետյան ,Հայաստան՝ 46,71միավոր:

 


Հիշեցնենք , որ հակառակ հայ գեղասահորդոների ,երեկ կանանց մենասահքի առաջնությունում իրենց գերազանց դրսևորեցին ու եզրափակիչ փուլում՝ ազատ ՝ կամավոր ծրագրի մրցումներին 24ուժեղագույն մենսահորդուհիների շարքում մասնակցելու իրավունք նվաճեցին ստուգատեսի 36 գեղասահորդուհիների պայքարին մասնակցող 16-ամյա 2հայուհիները՝ Ռուսաստանը ներկայացնող եվգենյա Մեդվեդևա-Բաբսյանն ու ՀՀ պարվիրկ էԱնաստսիա Գալուստյանը :Ընդ որում, Եվգենյան կարճ ծրագրում արձանագրեց արձանգրեց 74,55 միավոր արդյունքն ու գրավեց 1-ին տեղն, իսկ Անաստասիան էլ ՝ 48,93 միավոր ցուցանիշով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Նկստենք ,որ հունվարի 29-ին Սլովակիայի ժամանակով ժամը 18.00 – 21.55-ը տեղի կունենան կանանց մենասահքի ազատ ՝ կամավոր ծրագրի կատարման մրցումներն ,որի արդյունքներով հայտնի կդառնա Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին:

 


Իսկ ահա 20 երկրի 28 պարային զույգերի մրցավեճին մասնակցող Հայասաանը ներկայացնող ' Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Շոուն Վինտեր)զույգը պայքարի մեջ կներգրավվի այսօր՝ հունվարի 28-ին Սլովակիայա ժամանակով ժամը 12.25 – 16.55-ը անցկացվելիք պարային զույգերի կարճ ծրագրի մրցումներում: Հավելենք նաև, որ Թինան ՝ 18, իսկ Սիմոնը ՝24 տարեկան է: Ըստ ստուգատեսի ժամանակացույցի հունվարի 30-ին ժամը 14.30 – 17.50-ը կընթանա պարային զույգերի ազատ ՝կամավոր ծրագրի կատարման մրցումն,որի ցուցանիշներով հայտ կգա աշխարհամասի չեմպիոն պարային զույգը:

Արամ Ուգուջյան