Շնորհավորում եմ բոլոր նախկին, ներկայիս և ապագա զինվորներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ հայոց բանակի տոնի առթիվ։ Իհարկե, չի կարելի ասել, որ մեր բանակը չունի թերություններ. դրանք, իհարկե, առկա են, բայց փաստ է նաև այն, որ այսօր արդեն մենք ունենք կայացած բանակ, որն ամեն դեպքում մեծ ձեռքբերում է ցանկացած պետության կայացման հարցում։


Դիրքերում սահմանը պահող զինվորներին եմ շնորհավորում, որովհետև այսօր հայրենիքի համար ոչ ոք՝ ոչ մի ազգի փրկության մասին մտահոգված անհատ ու քաղաքացի, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի արվեստագետ, ոչ մի շինարար ու ոչ մի գեներալ, չի անում այնքան, որքան ներկայումս իրենք… 
Մեր բանակը դիրքերում կանգնած տղաներն են, այսօր այստեղ նստած իրենց շնորհիվ եմ հանգիստ այս տողերը գրում, խոնարհվում եմ…



Սևան Աղաջանյան