2015թ-ի հունվար-դեկտեմբերին, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերությունը 5,2 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 327 մլրդ 75 մլն դրամ: 2014-ին այդ ցուցանիշը 1 տրլն 288 մլրդ 155 մլն դրամ էր: Գումարային առումով ծավալներն ավելացել են մոտ 39 մլրդ դրամով:

 


Ընդ որում, նոյեմբերի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 9,3 տոկոսով, նախորդ տարվա' 2014-ի դեկտեմբերի նկատմամբ' 10,8 տոկոսով:
Տեղեկացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:

 

Մանե Զաքարյան