Պետական պարտքը վերջին 7 ամիսների ընթացքում ավելացել է 618 մլն դոլարով՝ մոտենալով 8 մլրդ դոլարին: Երկու-երեք տարի առաջ Նիկոլ անունով մի պատգամավոր կար, որ քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին արտաքին պարտքն ավելացնելու համար, իսկ հիմա ինքն է իշխանություն ու ավելի շատ է պարտքն ավելացնում:

Ի դեպ, գույքահարկի մի քանի անգամ թանկացումն էլ թելադրված էր վարկատուների կողմից, որ կարողանանք փակել նոր վերցված վարկերը:

Ոչինչ, «կարևորը» քայլառաստ պաշտոնյաների պարգևավճարները չպակասի, ասֆալտն արվի, պաշտոնյաների հարյուրհազարանոց կոնյակների ու ծաղիկների պակաս չլինի, կառավարական ամառանոցը մի անգամ էլ վերանորոգվի: «Հպարտ» քաղաքացին էլ թող դիմանա, մինչև խոպան գնալը կբացվի:

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից