Հայտնի քաղաքական գործիչ Ջոն Քենեդին ծնվել է 1917թ.-ի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում անվտանգության ծառայության պետն էր, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը:

 


Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը' Ջոն Քենեդին աշխատանքի է անցնում հոր մոտ որպես գործավար՝ ստանալով գործնական գիտելիքներ:
Հաղթելով 1947թ.-ի Կոնգրեսի ընտրություններում՝ դառնում է ներկայացուցիչների պալատի անդամ, 1952թ.-ին՝ սենատոր: 1957 թվականին Ջոն Քենեդին իր թեկնածությունն է առաջադրում նախագահական ընտրություններում:
1960թ. հունվարի 20-ին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվում է որպես նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ հաղթում:

 


Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում: Քենեդին սպանվում է 1963 թվականի նոյեմբերի 22-ին:

 

Անի Ասլանյան