Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը որոշել էր իրեն PR անել...Պուտինի ասած՝ամերիկացիների համապատասխան տեղը լիզելուն ի պատասխան Էրդողանի դեբիլոտ PR-շիկները որոշեցին իրենց ֆաշիստ ղեկավարին հասարակությանը ներկայացնել որպես Բեթմեն,որը չի պատասխանում Պուտինի գռեհկությանը,սակայն բարի գործերի վարպետ է...Ըստ սցենարի' խիզախ և իմաստուն Էրդողանը պետք է փրկեր հասարակ թուրքի կյանքը...Սակայն շատ արագ այս կեղծիքը բացահայտվեց...

 

Բացի նրանից,որ ըստ թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների,ինքնասպանության փորձ կատարող Սիիրթ քաղաքի բնակիչ Վեզիր Չաթրաշը Էրդողանի հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցության" երկրպագուն է,հիմա էլ վկաներ են հայտնվել,որոնք հաստատում են,որ Վեզիր Չաթրաշը Էրդողանի ավտոշարասյան հայտնվելուց դեռ մեկ ժամ առաջ շատ հանգիստ շրջել է կամրջի վրա և ակտիվացել է այն ժամանակ,երբ Էրդողանն իր շքախմբով մոտեցել է "դեպքի վայրին"...Շատ կասկածելի է նաև այն,որ ինքնասպանության փորձը սկզբից մինչև վերջ նկարահանել են պրոֆեսիոնալ օպերատորները համապատասխան տեխնիկայով'պրոֆեսիոնալ տեսախցիկներով...Այսինքն' նրանք տեղյակ են եղել,որ Բոսֆորի վրայով անցնող կամրջի վրա ինքնասպանության փորձ է լինելու և վաղօրոք "զինված" գնացել են այդտեղ և ֆիքսել են ոչ միայն ինքնասպանության փորձը և դրա բարեհաջող ավարտը,այլև այդ ամենի "հերոսին"՝Թուրքիայի մեծամիտ ու անդաստիարակ նախագահին...

 


Ի դեպ թուրքական ԶԼՄ-ները փորձել էին սկզբից ներկայացնել դեպքն այնպես,որ Էրդողանը մեքենայից իջել և փրկել է ինքնասպանության փորձ կատարողին...Սակայն հետագայում պարզվեց,որ Էրդողանը մեքենայից ոչ միայն չի իջել,այլև չի ընդհատել իր հեռախոսազրույցը,երբ թիկնապահները իր մեքենայի մոտ են բերում Վեզիր Չաթրաշին,որը երևի երջանկությունից արտասվեց և սկսեց պաչպչել Էրդողանի ձեռքերը...
Հ.Գ.Բեթմեն Էրդողանին,որը հիանալի հոգեբան է, առաջարկում եմ հրավիրել Երևան...Թող մի փոքր կանգնի Կիևյան կամրջի վրա...

 

 

Գագիկ Համբարյան