Սամբոյի ՀՀ ֆեդերացիան ամփոփել է մրցաշրջան-2015-ում ՀՀ սամբիստների մրցելույթների արդյունքները:

Ամփոփելով սամբոյի ՀՀ հավաքականների աշխարհի և Եվրոպայի,առաջնություններում և աշխարհի Սուպեր գավաթի խաղարկություններ մասնակցության արդյունքները, ստացել ենք հետևյալ պատկերը՝
- ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին 2015թ-ին նվաճել են 21 մեդալ, որից 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե:

 


Սամբոյի ՀՀ ֆեդերացիան հաշվի առնելով վերոհիշյալ ստուգատեսերում ՀՀ սամբիստների արձանագրած ցուցանիշները , միավորների հաշվարկման հատուկ համակարգով ներկայացնել է մրցաշրջան -2015-ի սամբոյի Հայաստանի լավագույն մարզիկների տասմյակը:
Մրցաշրջանում փայլուն հանդես եկած ու երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձած ,ապա նաև աշխարհի փոխչեմպիոն հռչակված 24-ամյա վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ ՝ Աղասի Գալստյան) ճանաչվել է մրցաշրջանի-2015-ի ՀՀ լավագույն սամբիստը: Հավելենք նաև ,որ վերջին երկու տարիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած վանաձորցի փորձառու սամբիստն իր ակտիվում նաև 2012թ և 2013թ աշխարհի առաջնությունների բրոնզե , 2013թ՝ Եվրոպայի առաջնության արծաթե , իսկ 2011թ և 2012թ այդ ստուգատեսի բրոնզե մեդալներ ունի:

 


Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է տարվա ՀՀ լավագույն սամբիստների տասնյակը՝
1. Կիրակոսյան Տիգրան Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե մեդալակիր,
2. Դանիելյան Աշոտ Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող /գավաթակիր/,
3. Հայրապետյան Էռնեստ Եվրոպայի արծաթե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր,
4. Պետրոսյան Էդիկ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 5-րդ տեղ,
5. Նասիբյան Մավրիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ,
6. Մանուկյան Մաքսիմ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի 5-րդ տեղ,
7. Գաբրիելյան Դանիել Աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր,
Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր,
8. Վարդանյան Վաչիկ Եվրոպայի բրոնզե մեդալակիր,
9. Սարգսյան Հարություն Աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր,
Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր,
10. Սարոյան Գառնիկ Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր:

 

Արամ Ուգուջյան